Ի՞նչ հիմնարար իրավունքներ ունի սպառողը
Սպառողների իրավունքների պաշտպանությունը համակարգ է, որում պետական և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող գործողությունները միտված են սպառողի և տնտեսվարող սուբյեկտի միջև իրավահարաբերությունների կարգավորմանը։ 1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը,
