- ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Իրազեկ և պաշտպանված սպառող»
հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թվականի հունիսի 6-ին։
Կազմակերպության նպատակներն են․
– Սպառողների իրավունքների մասին հասարակության իրազեկվածության մակարդակի ուսումնասիրությունը,
– իրավունքների պաշտպանությունը,
– համապատասխան նյութերի պատրաստումը, հրապարակումը և տարածումը,
– համապատասխան օրենսդրական դաշտի մոնիթորինգը,
– իրավական ակտերի նախագծերի առաջարկությունների պատրաստումը և խորհրդատվությունը, շուկայի ուսումնասիրությունը։
Կազմակերպության խնդիրներն են․
- Հասարակական կարծիքի ուսումնասիրության իրականացումը,
- Ապրանքների և ծառայությունների որակի անկախ փորձաքննությունների իրականացումը,
- Սպառողներին ապրանքների և ծառայությունների քանակի և որակի մասին անհրաժեշտ անկողմնակալ տեղեկատվությամբ ապահովումը,
- Սպառողներին իրավական, ապրանքագիտական և այլ տեղեկատվախորհրդատվական օգնության ցուցաբերումը,
- Սպառման մշակույթի, տնային տնտեսության վարման արդյունավետ եղանակաների պրոպագանդման, սննդամթերքների, ապրանքների և ծառայությունների որակի մասին գիտելիքների տարածման նպատակով զանգվածային տեղեկատվության միջոցների օգտագործումը,
- Սպառողական ապրանքների ցուցահանդեսների, մմրցույթների կազմակերպմանը և իրականացմանը մասնակցումը,
- Սպառողների իրավունքները պաշտպանող օրենքների և այլ իրավական ակտերի նախապատրաստմանը մասնակցումը,
- Սպառողնեերի օրինական շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացման նպատակով շահագրգիռ միջազգային, տեղական, պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցումը։
Իրականացրել և իրականացնում է ծրագրեր սպառողների իրավունքներին առնչվող տարբեր ոլորտներում․
- Սննդամթերքի անվտանգություն և որակ,
- Ոչ պարենային ապրանքների անվտանգություն և որակ,
- Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտ,
- Առողջապահություն,
- Օրենսդրական դաշտի բարելավում։
Կազմակերպությանն անդամագրվելու և անդամությունից դուրս գալու կարգը․
Կազմակերպության անդամն կարող է դառնալ 18 տարին լրացած ՀՀ, ինչպես ննաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է մասնակցել նրա գործունեությանն ու ընդունում է կազմակերպության կանոնադրությունը։
Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունենալու դեպքում մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք գրել կամ զանգահարել մեզ։
