Լրահոս

Ի՞նչ հիմնարար իրավունքներ ունի սպառողը

Սպառողների իրավունքների պաշտպանությունը համակարգ է, որում պետական և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող գործողությունները միտված են սպառողի և տնտեսվարող սուբյեկտի միջև իրավահարաբերությունների կարգավորմանը։

1962 թվականի մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ընդունեց օրինագիծ սպառողների իրավունքների մասին, որով սպառողի տեղեկացված լինելու և ազատ ընտրության իրավունքից զատ սահմանվեց նաև սպառողի լսելի լինելու իրավունքը և, ԱՄՆ Կոնգրեսի իր ելույթում առաջին անգամ բնորոշելով «սպառող» հասկացությունը, սահմանեց սպառողի 6 հիմնարար իրավունքները՝

  • Տեղեկացված լինելու իրավունք,
  • Անվտանգության իրավունք,
  • Ընտրության իրավունք,
  • Լսելի լինելու իրավունք,
  • Վնասի փոխհատուցման իրավունք,
  • Սպառողական ոլորտում կրթություն ստանալու իրավունք։

Հետագայում հենց այդ օրը՝ մարտի 15-ը, ընդունվեց որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Ավելի ուշ, երբ ձևավորվեց սպառողների միությունների համաշխարհային կազմակերպությունը (Consumer International — CI), սպառողների իրավունքների ցանկը համալրվեց ևս երկուսով՝

  • Հիմնական պահանջմունքների բավարարման իրավունք
  • Առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք։