• ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Իրազեկ և պաշտպանված սպառող»

հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թվականի հունիսի 6-ին։
Կազմակերպության նպատակներն են
– Սպառողների իրավունքների մասին հասարակության իրազեկվածության մակարդակի ուսումնասիրությունը,
– իրավունքների պաշտպանությունը,
– համապատասխան նյութերի պատրաստումը, հրապարակումը և տարածումը,
– համապատասխան օրենսդրական դաշտի մոնիթորինգը,
– իրավական ակտերի նախագծերի առաջարկությունների պատրաստումը և խորհրդատվությունը, շուկայի ուսումնասիրությունը։

 

Կազմակերպության խնդիրներն են

 

  • Հասարակական կարծիքի ուսումնասիրության իրականացումը,
  • Ապրանքների և ծառայությունների որակի անկախ փորձաքննությունների իրականացումը,
  • Սպառողներին ապրանքների և ծառայությունների քանակի և որակի մասին անհրաժեշտ անկողմնակալ տեղեկատվությամբ ապահովումը,
  • Սպառողներին իրավական, ապրանքագիտական և այլ տեղեկատվախորհրդատվական օգնության ցուցաբերումը,
  • Սպառման մշակույթի, տնային տնտեսության վարման արդյունավետ եղանակաների պրոպագանդման, սննդամթերքների, ապրանքների և ծառայությունների որակի մասին գիտելիքների տարածման նպատակով զանգվածային տեղեկատվության միջոցների օգտագործումը,
  • Սպառողական ապրանքների ցուցահանդեսների, մմրցույթների կազմակերպմանը և իրականացմանը մասնակցումը,
  • Սպառողների իրավունքները պաշտպանող օրենքների և այլ իրավական ակտերի նախապատրաստմանը մասնակցումը,
  • Սպառողնեերի օրինական շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացման նպատակով շահագրգիռ միջազգային, տեղական, պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ համագործակցումը։

Իրականացրել և իրականացնում է ծրագրեր սպառողների իրավունքներին առնչվող տարբեր ոլորտներում․

  • Սննդամթերքի անվտանգություն և որակ,
  • Ոչ պարենային ապրանքների անվտանգություն և որակ,
  • Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտ,
  • Առողջապահություն,
  • Օրենսդրական դաշտի բարելավում։

Կազմակերպությանն անդամագրվելու և անդամությունից դուրս գալու կարգը․

Կազմակերպության անդամն կարող է դառնալ 18 տարին լրացած ՀՀ, ինչպես ննաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է մասնակցել նրա գործունեությանն ու ընդունում է կազմակերպության կանոնադրությունը։

Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունենալու դեպքում մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք գրել կամ զանգահարել մեզ։