Յուրաքանչյուր տարի մարտի 15-ը նշվում է որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր՝ նպատակ ունենալով բարձրացնել սպառողների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
Այս տարվա կարգախոսն է «Արդար և պատասխանատու արհեստական բանականություն սպառողների համար»:
Հաշվի առնելով արհեստական բանականության օրեցօր ահագնացող ազդեցությունը թվային աշխարհում՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում մտահոգության առիթ են առաջացնում տվյալների պաշտպանությունն ու գաղտնիությունը, վնասի փոխհատուցումը, առցանց խարդախություններն ու ապատեղեկատվության տարածումը:

